Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«2023 թվականին ինքնավստահ ու ինքնագոհ Երևանի քաղաքային իշխանությունները սահմանեցին ինչ որ տեղական տուրք նախագծման թույլտվության տրամադրման համար։ Դրա դեմ գրեցինք շատերս, ավելին, Կառուցապատողների ասոցիացիան դատական հայց ներկայացրեց, քանի որ այդ մեր բնագավառի կոռուպցիայի «բանալի» փաստաթուղթը՝ նույն ԱՊԶ-ն, համապետական իրավական կարգավորումներով ԱՆՎՃԱՐ է։ Ու չնայած գործակարգավարականին հանրային մակարդակով «հաթաթա» հնչեցվեց դատական ճանապարհով այդ որոշումը վիճարկով նշածս ՀԿ-ին, բայց վերջերս ավագանին հեզ ու խոնարհ փոխեց այդ անօրինական որոշումը։
Հիմա, երեկ Օղակաձև այգու թենիսի դաշտերի մասով, նորից գործակարգավարականին հնչեց վիրավորական արտահայտություն (պատմության մեջ կմնա «ճանճը», ինչպես՝ «սառայը»), կոնկրետ խնդրով մտահոգ Երևանի քաղաքացիներին հասցեին, ու (ենթադրաբար) կոնկրետ անձանց պրոֆեսիոնալիզմի մասին խոսվեց։
(Ինձ ապշեցնում է քաղաքապետարանի հանրային կապերի բաժնի աշխատակիցները մանրությունը, որ այդ խոսքի վրա կոնկրետ պաշտոնյայի քմծիծաղն էին տեղադրել։)
Կարդացեք նաև
Առանց որևէ հանրային քննարկման, բնապահպանական գնահատականի (ՇՄԱԳ), առանց մասնագիտական բազմակողմանի դիտարկումների, առանց բաց ու թափանցիկ մրցույթի գտնելու համար լավագույն հայեցակարագը (Շառլ Ազնավուրի արձանից պես չէ խնդրում եմ) նման բան նախաձեռնել ու նման ինքնավստահ պնդաճակատությամբ… Այստեղ կա՛մ պետք է լինի հստակ տնտեսական (կուզեք քաղաքական) շահ, կա՛մ անձնական այլ բարդույթ (պատանի տարիքում այնտեղ թենիս խաղալիս, գնդակն ընկել է գետառը կամ ավելի վատ բան է պատահել միգուցե)։
Մարդ ուզում է հարցնի. տո դուք ի՞նչի մասնագետ եք, որ այլոց պրոֆեսիոնալիզմի մասին եք խոսում, կամ առհասարակ դուք մասնագե՞տ եք։ Մասնագետ չեք, բայց չկա մի հոգի խելքը գլխին մասնագետ կամ կիսամասնագետ ձեր համակարգերում կամ շրջապատում, ով իրապես խորհուրդ է տալիս, այլ ոչ հավելյալ «աչոկ» հավաքում (հասկանալ պատվեր կպցնում) տարատեսակ ավագանիներում ու խորհուրդներում։
Ենթադրաբար մտածում են, եթե մարսեցինք (հասկանալ մեջ-մեջ արեցինք) Ֆիրդուսին, սա էլ կմարսենք։ Իրականում ինձ թվում է նույն նախագծման թույլտվության պես անհարմար վիճակում երկրորդ անգամ հայտնվելու «հոտ» է գալիս։ Միշտ հիշենք «Տարոն ջան սիրուն չի»-ն, միշտ կա ու կա…»: