«Ինչ էլ որ լինի»՝ ահա այսպիսի վերնագրով նոր երգ է ներկայացրել երգչուհի Աիդա Արամին։
«Նպատակս է, որ աշխատանքս մոտիվացնի, սթափեցնի եւ ընկերոջ նման ասի՝ «մի հուսահատվիր, պայքարիր, ձեռքերդ վայր մի դիր, դու ուժեղ ես, ուղղակի չգիտես, թե քո ներսում ինչ կա»։ Պահի տակ՝ 15 րոպեում ծնվեց այս երգը, որը անկեղծ է,զգացմունքային: Կուզեմ՝ կանայք իմանան, թե որքան ուժ ունեն ու ինչքան բաների կարող են հասնել՝ անկախ դժվար իրավիճակներից»,- ասում է երգչուհին:
Խոսքերն ու երաժշտությունն Աիդայինն են, գործիքավորումը Նիգ Եգիբյանն է իրականացրել։ Նիգը Աիդայի երգերի մեծամասնության գործիքավորողն է։ Նրանց համագործակցության մեկնարկը տրվել է այն պահից,երբ Աիդան Լոնդոնից տեղափոխվել է Երեւան:
Ստեղծվել են հատուկ կերպարային զգեստներ դիզայներ Արայի Գաբաջյանի կողմից։ Կանանց տարբեր « կողմերը» տեսահոլովակում ներկայացրել է ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը, իսկ կերպարներում հենց Աիդան է։ Երգն ու տեսահոլովակը ունենալու են շարունակություն՝ եռապատկման ձեւաչափով։
Արմենուհի ԱՐՈՅԱՆ