Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում այսօր կայացավ շախմատի բարձրագույն խմբի Հայաստանի կանանց առաջնության հինգերորդ տուրը։
Կենտրոնականը երկու առաջատարների՝ Միլենա Գասպարյանի եւ Սուսաննա Գաբոյաբի հանդիպումն էր, որն ավարտվեց ոչ-ոքի։ Երկու շախմատիստուհիներն էլ վաստակեցին 4,0-ական միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով Գաբոյանը ընթանում է առաջին հորիզոնականում։ Լավագույն եռյակը եզրափակում է Աննա Խաչատրյանը, որն էլ իր հերթին 3,0 միավորը բաժանում է Մարիամ Ավետիսյանի հետ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ