Ermenihaber.am. Թուրքիայում հրապարակվող «Ակոս» հայկական թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հիշատակին նվիրված միջոցառում տեղի կունենա Ստամբուլում:
Միջոցառումն անցկացվելու է Դինքի սպանության օրը՝ հունվարի 19-ին, Ստամբուլի Շիշլի շրջանի Օսմանբեյի թաղամասում՝ խմբագրատան նախկին շենքի դիմաց:
Ավելի վաղ գրավոր հայտարարությամբ հանդես էին եկել Հրանտ Դինքի ընկերները, ովքեր նաև միջոցառման կազմակերպիչներն են:
«Հրանտ Դինքին սպանողը, 17 տարի առաջ սպանություն կատարելիս, 17 տարեկան էր: Այսօր նա անխոչընդոտ շրջում է մեր մեջ: Դատավարության անվան տակ խայտառակ ներկայացում էր բեմադրվել: Հրանտ Դինքի սպանությունն այս երկրի պատմության մեջ բիծ է թողել: Մենք բողոքում ենք, մենք ապստամբում ենք, մենք արդարություն ենք պահանջում»,- ասված է հայտարարության տեքստում:
Կարդացեք նաև
Աղբյուր` agos.com.tr