Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ալ-Նուայիմին աջակցություն է հայտնել ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

Հունվար 16,2024 17:46

Հունվարի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պատվիրակությանը՝ Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմի գլխավորությամբ:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են ՀՀ-ԱՄԷ տնտեսական հարաբերությունների ինտենսիվ զարգացումը, որի շրջանակներում 2023թ.-ի առևտրաշրջանառությունը հասել է 2,8 մլրդ դոլարի` արձանագրելով 185 տոկոս աճ՝ 2022թ.-ի համեմատ: Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների շրջանակներում համագործակցության հնարավորությունները:

Ա.Ռ Ալ-Նուայիմին աջակցություն է հայտնել ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչի շրջանակներում կողմերը քննարկել են տարածաշրջանային համագործակցությունը:

  ՀՀ ԱԽ գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031