Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Ռոստոմյանի պատասխանը Վահե Ղազարյանին

Հունվար 16,2024 17:27

Երեկ մամուլի ասուլիսում ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հայտարարեց, որ մտադիր է հանդիպել 2021 թվականի սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում «կարմիր բերետավորների» գործողություններից տուժած որդեկորույս ծնողների հետ: Նա ասաց՝ «ցավում է» տեղի ունեցածի կապակցությամբ՝ հիշելով՝ քանիցս ասել է, հիմա էլ հաստատում է՝ հնարավորության դեպքում կցանկանար հանդիպել զոհվածների հարազատների հետ, որոնք եղել են Եռաբլուրում, երբ տեղի է ունեցել միջադեպը:

Հիշեցնենք, Եռաբլուր զինվորական պանթեոնից զոհված զինծառայողների 34 ծնող էր բերման ենթարկվել 2021 թվականի սեպտեմբերի 21-ին: Ըստ գործի նյութերի, 439 ոստիկան է եղել դեպքի վայրում, բայց որեւէ ոստիկանի նկատմամբ քրեական վարույթ չի իրականացվի: Հիշեցնենք նաեւ, որ այդ օրը զոհված զինծառայողների ծնողները փակել էին պանթեոնի մուտքը՝ թույլ չտալու Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր, քանի որ նա պարտության էր տարել պատերազմում հայկական կողմին: Ծնողները բերման էին ենթարկվել բիրտ ուժի կիրառմամբ:

Թե ինչո՞ւ 2021 թվականի սեպտեմբերի 21-ից ցայսօր այդ հնարավորությունը չի ստեղծվել, Վահե Ղազարյանը չասաց:

Հիշեցնենք, որ այդ միջադեպին հաջորդած զարգացումների ընթացքում, միջադեպի մասնակից ծնողները մի շարք ցույցեր են կազմակերպել՝ պահանջելով պատշաճ վերաբերմունք եւ պատկան մարմիններից կոռեկտ աշխատանք:

«Որդիների կանչ» հասարակական կազմակերպության համակարգող խորհրդի անդամներից Արա Ռոստոմյանից (լուսանկարում) Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Վահե Ղազարյանից հանդիպման հրավեր ծնողները ստացե՞լ են, եթե՝ այո՝ ինչո՞ւ չեն ընդունել հրավերը: Կամ, եթե առաջիկայում նման հրավեր լինի՝ կընդունե՞ն:

Արա Ռոստոմյանի դիտարկմամբ՝ Վահե Ղազարյանը հերթական պոպուլիստական հայտարարությունն արեց. «Այսինքն՝ առաջիկայում հանձնարարել եմ, հնարավորության դեպքում… թող առաջարկ անեն՝ հետո կհասկանանք: Այսպես, օդի մեջ՝ եթե անեն… Թող լինի պաշտոնական առաջարկ՝ կքննարկենք: Մենք միավոր ենք՝ միասին էլ որոշում կկայացնենք՝ հիմնավորումներով»:

Մեր զրուցակցի դիտարկմամբ, այդ միջադեպից հետո ոստիկանությունն իրեն չի պահել այնպես, որ երեւար՝ ցավում են, ինչպես Վահե Ղազարյանն էր ասում:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031