ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները, խուլիգանություն կատարելու և սառը զենք կրելու կասկածանքով, հունվարի 15-ին Կորյունի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և, «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 23-ամյա երիտասարդի: Պարզվել է, որ նա, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների և հասարակության նկատմամբ, «ԲՄՎ»-ով կատարել է դրիֆտներ, իսկ սրահում նկատվել են ատրճանակի նմանվող առարկա: Պարզվել է նաև, որ նա մեքենան վարել է՝ զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից:
23-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն