Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ ներկայացված մեղադրանքը չեմ ընդունում եւ հույս ունեմ, որ դատարանում դա կապացուցվի»․ Դավիթ Խիթարյան

Հունվար 16,2024 14:37

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր Դավիթ Խիթարյանի գործով այսօրվա դատական նիստը մյուս երկու մեղադրյալների՝ Անժելա Բեգլարյանի, Արմեն Վազգենյանի եւ նրանց փաստաբանների չներկայանալու պատճառով հետաձգվեց անորոշ ժամանակով: Դատավոր Վահե Դոլմազյանը դատախազին, նիստին ներկայացած Դավիթ Խիթարյանին եւ նրա փաստաբանին տեղեկացրեց, որ հաջորդ նիստի օրվա եւ ժամի մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Դավիթ Խիթարյանը մեղադրվում է ենթադրյալ պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար: «Մենք՝ ես եւ իմ փաստաբանը, ներկա փուլում նպատակահարմար չենք համարում խոսել: Սակայն կարող եմ ասել, որ ինձ ներկայացված մեղադրանքը չեմ ընդունում եւ հույս ունեմ, որ դատարանում դա կապացուցվի»,-Aravot.am-ին ասաց Դավիթ Խիթարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031