Իրանագետ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը
Այս գիշեր իրանական գերճշգրիտ հրթիռային հարվածները Սիրիայի տարածքում տեղակայված ահաբեկչական խմբավորումների ենթակառուցվածքների վրա Իրանի հրթիռային պատմության մեջ ամենահեռահար գրոհն է եղել։
Իրանական Խուզեստան նահանգից արձակված և Սիրիայի հյուսիս-արևմուտքում նաև թուրքամետ իսլամիստ ահաբեկիչների ենթակառուցվածքները հողին հավասարեցրած իրանական հրթիռները կտրել են մոտ 1100 կմ տարածք և ճշգրտորեն խոցել բոլոր թիրախները։
Մինչ այդ, նույն Սիրիայի տարածքում գործող ահաբեկիչներին հասցված իրանական հրթիռային հարվածների հեռավորությունը եղել է մոտ 850 կմ։
Կարդացեք նաև