Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսագիտական համալսարանում Կառավարման խորհրդի նիստը գաղտնի են արել՝ առցանց ձեւաչափով

Հունվար 16,2024 13:29

Aravot.am-ը տեղեկություններ ուներ, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) որոշել են Կառավարման խորհրդի նիստը կազմակերպել առցանց, որպեսզի ՀՀ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ լրագրողները հնարավորություն չունենան հանդիպելու եւ ռեկտորի՝ ԱՄՆ-ում կատարած գողության հետ կապված սկանդալի մասին հարցեր ուղղելու:

Aravot.am-ը համալսարանից հետաքրքրվեց՝ արդյոք նիստը պատրաստվում են առցանց իրականացնել:

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ գրավոր հետևյալը փոխանցեցին, որ այն արդեն կայացել է:

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի Խորհրդի աշխատակարգի 17-րդ կետի համաձայն՝ Խորհրդի նիստերը կարող են կազմակերպվել նաև հարցման կարգով և առցանց եղանակով՝ բացառությամբ փակ գաղտնի քվեարկություն պահանջող հարցերի։ Հաշվի առնելով, որ ՀՀ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը բացակայում է երկրից, իսկ քննարկվող հարցերը հրատապ են, նիստն անցկացվել է վերոնշյալ կետի դրույթներին համապատասխան՝ 16․01․2024-ին»,-հայտնեցին ՀՊՏՀ-ից:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին ժամը 14-ին նշանակված ՀՊՏՀ կառավարման խորհրդի նիստը սկսվելուց քիչ առաջ առանց պատճառաբանության հանվեց, եւ նիստի մասին որեւէ տեղեկատվություն չէր զետեղվել բուհի կայքում: Այս անգամ եւս կայքում որեւէ տեղեկատվություն չկար:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031