Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի հատուկ տակտիկական վարժանքներն ու ստեղծվող ռիսկերը պետք է պատշաճ գնահատվեն ՀՀ պաշտպանական գերատեսչության կողմից. Տաթևիկ Հայրապետյան

Հունվար 16,2024 13:07

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանը կոմանդո ջոկատների մասնակցությամբ հատուկ տակտիկական վարժանքներ է անցկացնում, ենթադրաբար Արցախի օկուպացված տարածքներում՝ կատարելով «պայմանական թշնամու խմբավորումների չեզոքացման վերաբերյալ» հրահանգներ:

Նշեմ, որ կոմանդո ջոկատներն Ադրբեջանում ձևավորվել են 2021 թվականին՝ 2020 թվականի պատերազմից հետո։ Այս ջոկատներում ներգրավված զինվորականները հատուկ պատրաստություն են անցնում Թուրքիայում։

Պաշտոնական նկարագրության մեջ նշված է՝ «Կոմանդո բրիգադների հիմնական գործունեությունը բարդ տեղանքում մարտական առաջադրանքների իրականացումն է։ Զորամասում ծառայելու համար զինվորականները վերապատրաստում են անցնում ձեռնամարտի, պարաշյուտով ցատկելու, լեռնադահուկային սպորտի, դիպուկահարի և այլ ֆիզիկական պատրաստվածության դասընթացներ»։

Կարծում եմ այս վարժանքները ու ստեղծվող ռիսկերը պետք է պատշաճ գնահատվեն ՀՀ պաշտպանական գերատեսչության կողմից, պետք չի հանրությանը խաբել, թե Փաշինյանը խաղաղություն է բանակցում, ակնհայտ է, որ Փաշինյանը իր զիջումների հետևանքով ոչինչ չի ստացել, բացի պատերազմի նոր ռիսկից։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031