Լրահոս
Օրվա լրահոսը

Ճիշտ հակառակը՝ ՀՀ իշխանությունները զբաղված են Ալիևին արդարեցնելով՝ դրանով իսկ ավելի խորացնելով ռիսկերը Հայաստանի համար. Տաթևիկ Հայրապետյան

Հունվար 16,2024 12:10

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Եթե Հայաստանում պետականամետ ու ՀՀ շահերը սպասարկող իշխանություն լիներ, ապա բոլոր հիմքերը կան Ադրբեջանին դիրքավորելու որպես տարածաշրջանային և նույնիսկ անվտանգության սպառնալիք, ինչը էականորեն կնպաստի Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորմանը։

Կան փաստեր, կան ելույթներ, կան հիմքեր Ադրբեջանի՝ նման միջազգային իմիջ ձևավորելու համար, կա Սփյուռք, կան ռեսուրսներ, միակ ու կարևորագույն բանը, որ չկա՝ դա քաղաքական կամքն է։

Ճիշտ հակառակը՝ ՀՀ իշխանությունները զբաղված են Ալիևին արդարեցնելով՝ դրանով իսկ ավելի խորացնելով ռիսկերը Հայաստանի համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031