Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում հաստատում են երկու կատեգորիայի քաղաքացի․մեկը 2,5 մլն-ով քաղաքացիություն ստանալով՝ բանակից ազատվում է, մյուսը՝ պարտավոր է գնալ ծառայության»

Հունվար 16,2024 10:55

«Պարոն Սարգսյանն այստեղ դիմում է ընդդիմադիր պատգամավորներին։ Խորհուրդ կտամ պարոն Սարգսյանին դիմել Քաղաքացիական պայմանագիր խմբակցության որոշ պատգամավորների, որոնք հանձնաժողովի նիստում դեմ են քվեարկել, թող դիմի համազեկուցողին, որն առաջարկում էր երկու ամսով հետաձգել փաթեթը»,- Ազգային ժողովում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ եւ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով փաթեթի հեղինակ Հայկ Սարգսյանի ելույթին։

«Սիրելի հայրենակիցներ, ընդդիմությունը դեմ չէ 27 տարին լրացած քրեական հետապնդման ենթարկված քաղաքացիներին որոշակի վճարման, այլ պրոցեդուրաներով ազատել քրեական պատասխանատվությունից։ Խնդիրը, կրկնում ենք, առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ այդ փիլիսոփայությունը փոխվել է։ Հայաստանի Հանրապետությունում ուզում են հաստատել երկու կատեգորիայի քաղաքացի՝ մեկը 2,5 միլիոնով քաղաքացիություն ստանալով՝ բանակից ազատվում է, մեկը՝ պարտավոր է գնալ ծառայության։ Այստեղ հիշվում է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի տարիները, տվյալ դեպքում կար փիլիսոփայություն, խնդիրը հարցը լուծելն էր, սեփական հայրենակիցների, որոնք տարբեր պատճառներով հայտնվել էին արտասահմանում, հարցը լուծելն էր, ոչ թե ասել՝ ախպեր, ջեբիդ փողը շատ է, 15 մլն է, ուրեմն կազատվես, 15 մլն չի, չես ազատվի։ Մարդիկ ասում են՝ ախպեր, մենք որ արտասահմանում ենք, հո միլիարդատեր չենք, 15 մլն ի վիճակի չենք վճարելու։ Էլի հարցը մնալու է օդում կախված։ Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, թե՞ 15 մլն-ի մատերիալ է»,- հայտարարեց Գեղամ Մանուկյանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Չի կարողանում մուծի, թող գա հայրենիքին իր պարտքը տա, թող գա ծառայի»:

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031