Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գալու է օրը, պարզվելու է արցախյան խնդրի ողբերգական վախճանի գաղտնիքը՝ ով, երբ, ինչ դերակատարում է ունեցել. «Հրապարակ»

Հունվար 16,2024 10:36

Եթե նախկինների մի գյուղապետ, որն իր բարեկամին վարորդ էր ձեւակերպել, 18-ից հետո 2 միլիոն դրամ պետբյուջեից յուրացնելու մեղադրանքով դատվեց, ինչպե՞ս կարող է չդատվել Սնուփ Դոգի չկայացած համերգի համար 2 միլիոն դոլար դուրս գրած անձը:

Ինչպե՞ս կարող են չուսումնասիրվել տարբեր իշխանավորների հետ փոխկապակցված հիմնադրամների ելումուտերը, հանրային տարածքների աճուրդները, ոչ պետական ընկերություններում պետության եւ իշխանավորների «փայ» մտնելու պատմությունները, կառավարության ներկայացուցիչների վարկերը, բիզնես ձեռնարկները, ստացած դրամաշնորհները:

Գալու է օրը, երբ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ` սեփական կաշին փրկելու համար, այսօրվա իշխանական խոհանոցն են բացելու: Եթե նախկինների դեմ եղան «ցուցմունք գրողներ», ապա սրանց վրա էլ են լինելու: Ավելին` ընկնելու են բանակցային պրոցեսի վարագույրները, պարզվելու է արցախյան խնդրի ողբերգական վախճանի գաղտնիքը` ով, երբ, ինչ դերակատարում է ունեցել: Բացահայտվելու է, թե օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ ով, երբ, ինչպես է աշխատել, ինչպես են երկիրը հասցրել այս անդունդի եզրին:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031