Լրահոս
Օրվա լրահոսը

«Այլ պետության բանակում ծառայած ՀՀ քաղաքացին պետք է ազատվի ՀՀ Զինված ուժերում ծառայելու պարտականությունից»․ Շիրակ Թորոսյանի առաջարկը

Հունվար 16,2024 10:30

Այլ պետության ազգությամբ հայ քաղաքացին անչափահաս տարիքում ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն, բայց նա մշտապես բնակվում է իր պետությունում, այնտեղ անցնում է զինվորական ծառայություն, բայց 18 տարին լրանալուց հետո Հայաստանի Հանրապետությունում հայտնվում է հետախուզման մեջ։ Այս մասին Ազգային ժողովում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ եւ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգմավոր Շիրակ Թորոսյանը։

Ըստ նրա՝ գործող օրենքով նախատեսվում է, որ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում են նաեւ այն քաղաքացիները, որոնք մինչեւ ՀՀ քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել են այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել են այլընտրանքային ծառայություն։

«Բայց կան շատ դեպքեր, երբ այլ պետության ազգությամբ հայ քաղաքացին անչափահաս տարիքում ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն, բայց նա մշտապես բնակվում է իր պետությունում, այնտեղ անցնում է զինվորական ծառայություն, բայց 18 տարին լրանալուց հետո Հայաստանի Հանրապետությունում հայտնվում է հետախուզման մեջ։ Ես կարծում եմ, որն այս խնդիրը պետք է լուծվի եւ լուծվի մեր օրենքի շրջանակներում։ Այսինքն՝ ես առաջարկում եմ, որպեսզի այդ կատեգորիան եւս ազատվի ՀՀ Զինված ուժերում ծառայելու պարտականությունից։ Ես անգամ համաձայն եմ, որ Հայկ Սարգսյանի նախագծի տրամաբանությամբ որոշակի չափորոշիչներ դնենք, օրինակ՝ մեկ կամ երեք ամիս ծառայություն, գումար մուծել պետական բյուջե, եւ այլն։ Բայց այդ կատեգորիան, որն արդեն իր պետությունում ծառայել է բանակում, ՀՀ-ում մշտական բնակություն չի հաստատել, նա չպետք է Հայաստանում քրեական հետախուզման ենթարկվի՝ Հայաստանում բանակում չծառայելու համար եւ չպետք է ստիպված լինի Հայաստան չգալ։ Իսկ այդպիսի մարդիկ շատ կան, շատ շատերն են ինձ այդ հարցով դիմում»,- ասաց Շիրակ Թորոսյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031