Լրահոս
Օրվա լրահոսը

Ալ Անանյանի «Աղոթքից» մինչեւ «Հայացք ապագային»

Հունվար 15,2024 22:19

Նկարչուհի Ալ Անանյանը 2023 թվականը ամփոփելով՝ ստեղծագործական առումով արդյունավետ է համարում ու կարեւորում է հատկապես իր «Աղոթք» խորագրով ցուցահանդեսը, որ կայացել էր «Փյունիկ» զարգացման կենտրոնում: Հեղինակը «Աղոթք» խորագիրն էր ընտրել ջութակահար հղի կնոջը պատկերող նկարի ազդեցությամբ, որը պատերազմի ժամանակ կորցրել էր ամուսնուն, եւ ջութակ նվագելիս վերհիշում էր իրենց սերը, իսկ նկարի վերեւում վեր պարզած ձեռքերը աղոթք էին խորհրդանշում՝ առ Աստված։

Տարվա վերջին՝ դեկտեմբերի էլ Ալ Անանյանը մասնակցել է «Հայացք ապագային» խորագրով խմբակային ցուցահանդեսին։ Ասում է, թեեւ ցուցահանդեսը խմբակային էր, սակայն աշխատանքներով շեշտվում էր նկարիչների անհատականությունը։

Ալ Անանյանը մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների, ունեցել 10 անհատական ցուցահանդես։ 10-րդը հենց «Աղոթքն» է, որը հեղինակի համար առանձնահատուկ նշանակություն ունի: Նա ստեղծագործում է առանց ակնկալիքների, որովհետեւ առաջնորդողը մուսան է, սակայն հավելում է, որ մեդալներից ու պատվոգրերից ոգեւորվում է, որովհետեւ դրանք փաստում են՝ արվեստագետի գնահատված լինելը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031