ՀՀ արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է երեսունչորս տարի առաջ այս օրերին Բաքվում հայերի դեմ իրականացված ջարդերին ու նշել, որ ջարդերը դարձել են ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտումների քաղաքականության գագաթնակետը։
Այս մասին նախարարությունը հաղորդագրություն է զետեղել «X» հարթակում և հավելել՝ ջարդերի պատճառով հարյուրավոր մարդիկ են սպանվել, անդամահատվել և անհետացել, կես միլիոն մարդ փախստական է դարձել:
«Մենք հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին և շեշտում ենք նման քաղաքականության կանխարգելման հրամայականը և բոլոր իրավունքների հասցեագրման անհրաժեշտությունը»,-ասվում է տեքստում:
Կարդացեք նաև
Թարգմանությունը` «Ա1+»-ի:
34 years ago during these days pogroms against Armenians in Baku became culmination of policy of forcible displacement & ethnic cleansing of Armenian population from Azerbaijani SSR. Hundreds were murdered, mutilated & disappeared, half a million became refugees.
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) January 15, 2024
We pay tribute… pic.twitter.com/uLfsG61Rb3