SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 15-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի հանձնարարականով վարչական պատասխանատվության է ենթարկվել ՀՀ Պաշտպանության նախարարության գլխավոր շտապի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Mercedes 222 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապան քաղաքի «Բաղաթաղ» թաղամասում ավտոմեքենան վարում է առանց ամրագոտու։
Պարեկները կանգնեցնում են Mercedes-ը և վարորդին հայտնում են, որ պետք է ենթարկվի վարչական պատասխանատվության՝ ամրագոտի չկապելու համար։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը պարեկներին հայտնում է, ասելով․ «Գեներալ- լեյտենանտ մարդ եմ, բա իմ նման տղու վրեն ակտ կգրեն» ու փորձում է պարեկներին համոզել, որպեսզի չենթարկեն վարչական պատասխանատվության, սակայն էլ ինչ պարեկ, որ գեներալի վրա ակտ չգրի։
Պարեկ Գարիկ Մարտիրոսյանը առանց վարանելու ծոցագրպանից հանում է գրիչը, թղթապանակի միջից ակտը ու Հ․ Բաղմանյանի վրա ակտ է գրում։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: