Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրի-Կարս երկաթգիծը՝ գոմաղբի մեջ

Հունվար 15,2024 18:55

Գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Կարապետ Պողոսյանը Շիրակի մարզի Ախուրիկ բնակավայրից լուսանկարել է Գյումրի-Կարս երկաթգիծը, որտեղ գոմաղբն անգամ մաքրված չէ, հետևաբար և, ըստ նրա, վեջինիս գործարկման մասին խոսելն անիմաստ է։

Կարապետ Պողոսյանն այն համոզմանն է, որ թուրքական կողմին բնավ չի հետաքրքրում Հայաստանի հետ սահմանների բացումը, ճանապարհների ապաշրջափակումը, որևէ տեսակի շփումն, այդ թվում տնտեսական։ Թուրքերին հետաքրքիր է միայն Զանգեզուրի միջանցքը, նրանք միայն ուզում են իրականացնել «Մեծ թուրանի» ծրագիրը։

«Անկեղծ ասած, երբ սկսվեց ՀՀ կառավարության ղեկավարի մակարդակով խոսվել հայ-թուրքական սահմանի ապաշրջափակման մասին, միևնույն ժամանակ նաև տեղեկացանք, որ բյուջեից բավականին շատ գումարներ են դուրս գրվել կոնկրետ այդ ճանապարհները բացելու համար։

Եթե չեք մոռացել, մեկ տարի առաջ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ ստեղծվել էր հատուկ հանձնաժողով, որը պետք է զբաղվեր Գյումրիի զարգացմամբ, անունը դրել էին Գյումրիի զարգացման, Գյումրիի խնդիրներով զբաղվող ինչ-որ հանձնաժողով, բայց նպատակը Գյումր-Կարս երկաթգիծը բացելն էր։

Այս ընթացքում մեր կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում մենք տեսանք, որ մասնավորապես Ախուրիկի հատվածում, որտեղից որ անցնում է երկաթգիծը կամ անցել է տարիներ առաջ, որտեղից որ պետք է ավտոճանապարհը լիներ, ընդ որում այդ հատվածի գյուղերը միացնող մայրուղին էին ասֆալտապատել նախապես, այդտեղ որևէ աշխատանքներ չկան կատարված»,- ասաց Կարապետ Պողոսյանը։

Նա լուսանկարներ է արել նաև Մարգարայի կամրջի մոտից, որտեղ հայկական կողմը թանկարժեք շենք-շինություններ ու անցակետ է կառուցել, սակայն թուրքական կողմից որևէ շինաշխատանք չկա արված, նույնիսկ ժամանակավոր տնակ չկա տեղադրված։

Կարապետ Պողոսյանը մեկ անգամ ևս կրկնում է, որ այս ամենը փաստում է՝ թուրքական կողմին բացարձակապես հետաքրքիր չէ Հայաստանի հետ սահմանների բացումը։

Այս մասին քիչ անց։

Լուսանկարները՝ Կարապետ Պողոսյանի

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031