«Թողեք տիկին Սարգսյանն այդ հարցին ավելի շատ…»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում այսպես արձագանքեց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը՝ լրագրողի այն հարցին, որ քաղհասարակության ներկայացուցիչների պնդմամբ, կառավարությունը ձախողել է ոստիկանության բարեփոխումների 2020-22 թվականների ծրագիրը: Հիշեցնենք, քաղհասարակության ներկայացուցիչները նաեւ այդ պատճառաբանությամբ, լքեցին բարեփոխումների հասարակական խորհուրդը:
Արփինե Սարգսյանն ասաց, որ բարեփոխումների մի մասը չի իրականացվել՝ հաշվի առնելով, թե ինչ շրջադարձային իրավիճակներով է անցել ՀՀ-ն այդ շրջանում: Բայց, ընդհանուր առմամբ, ինքը բավական լուրջ եւ դրական է գնահատում արված բարեփոխումները եւ հորդորում է՝ քող չգցել արված լավ բաների վրա: Արփինե Սարգսյանը վստահեցնում է՝ համագործակցել են եւ պատրաստ են շարունակել համագործակցությունը քաղհասարակության հետ:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ի դեպ, Վահե Ղազարյանը միջազգային եւ տեղական ցուցանիշներ հրապարակեց՝ ոստիկանության նկատմամբ վստահության եւ ռեյտինգային սանդղակին վերաբերվող. ըստ այդմ, ՀՀ ոստիկանությունն իր վստահության մակարդակով զբաղեցնում է առաջին հորիզոնականը՝ զիջելով Մայր Աթոռ Սբ. Էջմիածնին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ