Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 84-րդ եւ կանանց 79-րդ առաջնություններում այսօր 4-րդ տուրի օրն է:
Երեկ կայացած 3-րդ տուրից հետո կանանց մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Միլենա Գասպարյանը, որը պարտության է մատնել բոլոր մրցակիցներին: Նրանից կես միավոր պակաս են վաստակել Սուսաննա Գաբոյանը եւ Մարիա Գեւորգյանը:
Տղամարդկանց առաջնությունում եռիշխանություն է: 2,0-ական միավոր վաստակել են գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը, Զավեն Անդրիասյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ