Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ է ցուցադրվել Սիրիայում

Հունվար 15,2024 18:14

Ermenihaber. Սիրիայի Հասեքե նահանգի Միշերֆե թաղամասում գտնվող Սերդեմի անվան շենքում Հայոց ցեղասպանությանն առնչվող միջոցառում է անցկացվել:

Միջոցառումը կազմակերպվել է Սիրիայի հայ համայնքի խորհրդի և հայ կանանց միության կողմից:

Դրան մասնակցել են քաղաքացիական և հասարակական կազմակերպություններ, կանանց շարժումներ, քաղաքական կուսակցության ներկայացուցիչներ, ինչպես նաև հարյուրավոր այլ մարդիկ:

Կազմակերպիչներից Սիրիայի հայ համայնքի խորհրդի համանախագահ Իմադ Տետերյանն իր ելույթում նշել է.

«Մենք Հայոց ցեղասպանության երեխաներն ենք, ոորոնք գտնվում են Սիրիայի հյուսիսային և արևելյան տարածքներում: Մենք փորձում ենք կենդանի պահել մեր այն մշակույթը, որը թշնամին փորձել է ջնջել: Ագրեսոր թուրքական պետությունը թո՛ղ իմանա, որ մենք կանք և շարունակելու ենք լինել: Ոչ ոք մեզ չի կարող ոչնչացնել: Մենք ցավով ենք վերաբերվում օկուպանտ թուրքական պետության կողմից մեր հողերի նկատմամբ իրականացված հարձակումներին: Սակայն մենք հավատում ենք ժողովուրդների միասնականությանը և ունենք ամուր կապեր»:

Ապա նաև հավելել, որ իրենք հաղթելու են բռնագրավմանը և պայքարելու են բոլոր զավթիչների դեմ:

Տետերյանի ելույթից հետո հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության մասին պատմող ֆիլմ է ցուցադրվել:

Բացի այդ, միջոցառման ընթացքում բեմադրվել է «Աղոթի՛ր մեզ համար» ներկայացումը և պարով հանդես է եկել «Արցախ» պարային համույթը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031