ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կալանավորմանը։
«Այս իշխանությունների գործելակերպն է այդպես՝ ցանկացած այդպիսի պատահարի դեպքում հանրային շոու կազմակերպել։ Այդ ամենը կարելի էր անել շատ հանգիստ կերպով, որովհետեւ այլ իրավիճակներում հանգիստ են իրականացնում։ Դեպք է տեղի ունեցել, կա քրեական վարույթ, կարծում եմ՝ այդ քրեական վարույթի շրջանակներում յուրաքանչյուրն իր պատասխանատվությունը կկրի։ Բայց ԶՈւ բարձրաստիճան գեներալը, նկատի ունեմ Տիրան Խաչատրյանը, որն իր կենսագրության ճանապարհին շատ բաներ է տեսել, չեմ կարծում, որ այս միջադեպից կարող է խուսափել։ Եվ չեմ կարծում, որ կալանավորումը պետք է այն միջոցը լիներ, որն իրականացվեց։ Այսօրվա իշխանությունները փորձում են նորից հետապնդում իրականացնել արժանիքներ ունեցող անձանց, հատկապես գեներալների նկատմամբ։ Երկու ամսով կալանավորվեց, դա նշանակում է, որ երկու ամիս ինքը գտնվելու է փակ վիճակում, եւ երկու ամիս իրենք շարունակում են այս շոուն»,- ասաց Սեյրան Օհանյանը։
Նշենք, որ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ