Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառայողական քննությունը պետք է պարզի՝ զինծառայողի մահը պատահականություն էր, թե անվտանգության կանոնների խախտում․ Սեյրան Օհանյան

Հունվար 15,2024 17:30

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ օրերս բանակում տեղի ունեցած դեպքին, երբ զինծառայող Բենիամին Մաթեւոսյանը (լուսանկարում) մարտական դիրքից իջնելիս՝ մնացել էր ձնահյուսի տակ։

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերն անընդհատ կատարելագործել են իրենց եւ մարտական պատրաստակամությունը, եւ իրենց կարողությունները տարբեր խնդիրները լուծելու ուղղությամբ, ընդ որում նաեւ բարձրլեռնային, ձյունածածկ տարածքներում իրենց ծառայությունն ապահովելու համար։ Ես հիմա չգիտեմ՝ իրավիճակն ինչպիսին է, բայց նախկինում ամենագնացներ եղել են։ Բայց միեւնույն ժամանակ էլ ես հասկանում եմ հետեւյալը, որ եթե ձյունածածկ տարածքներ կան, ապա այդ տարածքներում գործելու, շարժվելու, քայլելու հնարավորությունները պետք է ամբողջությամբ ապահովել, նոր դրանից հետո թույլ տալ, որպեսզի անձնակազմը դուրս գա։ Սա անվտանգության կանոնների խախտման արդյունք է, կարծում եմ, որ նախկինում նման ավելի բարձր ձյունածածկ տարածքներում ՀՀ Զինված ուժերը ծառայություն իրականացրել են, եղել են դիրքեր, որ ձմեռային պայմաններում իջել են դիրքերից»,- ասաց նա։

Ըստ նրա՝ ինչպես միշտ պետք է լինի, այնպես էլ այսօր ՊՆ ղեկավարությունը պետք է խորը վերլուծություն անի, ծառայողական քննություն անցկացնի եւ պարզի իրականությունը մեղավորներին։ «Ծառայողական քննությունը պետք է պարզի՝ դա պատահականություն էր, թե անվտանգության կանոնների խախտում»,- հավելեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031