Մելբուռնում մեկնարկել է «Մեծ սաղավարտի» 2024 թվականի առաջին մրցաշարը՝ Ավստրալիայի բաց առաջնությունը, որտեղ հանդես են գալիս Ռուսաստանը ներկայացնող երկու հայ թենիսիստներ:
Նախօրեին Էլինա Ավանեսյանը 1/64 եզրափակչում երեք սեթում առավելության էր հասել չինուհի Չժու Սյան Բայի նկատմամբ եւ հաջորդ շրջանում հանդիպելու է Հունաստանը ներկայացնող Մարիա Սակկարիի հետ:
Այսօր հաջող մեկնարկեց նաեւ Կարեն Խաչանովը: Նա չորս սեթում 5:7, 6:3, 7:6, 7:6 հաշվով պարտության մատնեց Դենիս Ալտմայերին (Գերմանիա): Խաչանովի հաջորդ մրցակիցը լինելու է ամերիկացի Ալեքսանդր Կովաչեւիչը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ