«Նման հրահանգ (Սամվել Շահրամանյանի շարասյունը կանգնեցնելու-Ն. Գ.) չի եղել։ Ես գիտեմ լրատվամիջոցներից, որ պարեկը զգուշացրել է, որ ավտոշարասյունով տեղաշարժվելու իրավունք չունի։ Ընդհանուր առմամբ, քաղաքացիներին հորդորում եմ չերթեւեկել ավտոշարասյունով: Դա հնարավոր է միայն նրանց համար, ում դա թույլատրվում է կառավարության որոշմամբ։ Ընդհակառակը, ես գիտեմ, որ պարեկն իրեն քաղաքակիրթ է պահել, մոտեցել ու զգուշացրել է: Կարծում եմ՝ ավելորդ բան չկար։ Եթե ինչ-որ բան է լինում, ապա հրամայում եմ ուսումնասիրել, զեկուցել»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը՝ պատասխանելով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ավտոշարասյան հետ կապված միջադեպի մասին հարցին:
Լրագրողը հետաքրքրվեց՝ արդյոք այդ հրահանգը եղել է Նիկոլ Փաշինյանի կողմից, քանի որ շարասյունը կանգնեցնող պարեկն ասել է՝ «Պարոն Շահրամանյան, Դուք Արցախի հանրապետությունում չեք, որ ինչ ուզեք՝ անեք»:
Վահե Ղազարյանը հավաստիացնում է՝ պարեկը կոպիտ չի խոսել Արցախի նախագահի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ