2024 թվականի հունվարի 15-ին Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Արմավիր համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի թիվ 1 արտահերթ նիստը, որի օրակարգում ներառված էր Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնելու մասին հարցը։
Նիստին մասնակցում էին ավագանու 27 անդամներից 23-ը։
Ավագանու 23 կողմ, 0 դեմ քվեարկության արդյունքով Արմավիր համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Վարշամ Լյովայի Սարգսյանն ընտրվեց Արմավիր համայնքի ղեկավար։
Հաջորդիվ, ավագանու համապատասխան որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի նորընտիր ղեկավարի լիազորությունների ստանձնման օր սահմանվեց 2024 թվականի հունվարի 18-ը։
Կարդացեք նաև
ՀՀ Արմավիրի համայնքապետարան