«Ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ իմ բոլոր տեղակալների հետ, առանձնապես ջերմ, աշխատանքային հարաբերությունների մեջ եմ տիկին Սարգսյանի հետ»,- այսօր կայացա մամուլի ասուլիսում հայտարարեց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը՝ պատասխանելով հարցին՝ Արփինե Սարգսյանի եւ ձեր միջեւ կա՞ լարվածություն, որովհետեւ ըստ խոսակցությունների, Արփինե Սարգսյանն «աչք ունի» ՆԳ նախարարի պաշտոնին ու ՆԳՆ կայքում առաջին պլանում հենց Արփինե Սարգսյանն է:
Արփինե Սարգսյանն էլ հավելեց՝ նման տեղեկությունները բամբասանքներ են, մարդկանց պարզապես դուր չեն գալիս նախարարի եւ փոխնախարարի լավ հարաբերությունները, որոնք ի նպաստ համակարգի են:
ՆԳ նախարարին նաեւ հարց ուղղվեց՝ Ձեր երազած ոստիկանությունում արդյոք չեն լինելու ծեծող, խոշտանգող, անգրագետ ոստիկաններ, քանի որ պարեկներին բարձրագույն կրթություն պետք չէ համակարգում աշխատանքի ընդունվելու համար:
«Իրոք, ունենք դեպքեր, որոնք ոչ մեկի կողմից չեն արդարացվում»,- համաձայնեց Վահե Ղազարյանը՝ հավելելով, որ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչություն են ստեղծել ոստիկանությունում, որը զբաղվելու է այդ հարցերով: «Ունենք, գիտեմ, որ թվարկենք՝ շատ դեպքեր կթվարկենք»,- սահմանափակեց ՆԳ նախարարը:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ