Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր Դավիթ Խիթարյանի կողմից մի քանի լրատվականներին տված հարցազրույցներից հետո ստացել ենք բազմաթիվ հեռախոսազանգեր և հարցումներ։ Քանի որ նախկին ռեկտորը բուհի բարձրագույն ղեկավարման մարմնի՝ Հոգաբարձուների խորհրդի կողմից իր հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու որոշումը կապում է իր պաշտոնավարման ընթացքում «իրականացրած բարեփոխումների» հետ, ուստի տեղեկացնում ենք, որ նախկին ռեկտորի հետ աշխատանքային պայմանագրի լուծման համար հիմք են հանդիսացել՝
1.Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և նախկին ռեկտոր Դավիթ Խիթարյանի միջև կնքված պայմանագրով սահմանված աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելը, Հոգաբարձուների խորհրդի հանձնարարականը պատշաճ չկատարելը և խորհրդին անհրաժեշտ փաստաթղթեր չներկայացնելը, ինչի համար Դավիթ Խիթարյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ նկատողություն։
2.Դավիթ Խիթարյանի կողմից Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի անշարժ և շարժական գույքի տնօրինումը օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումը, ինչի պատճառով նախկին ռեկտորի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն։
Հոգաբարձուների խորհրդի կողմից հիմք են ընդունվել Դավիթ Խիթարյանի նկատմամբ վերոհիշյալ երկու կարգապահական տույժերի՝ «նկատողություն» և «խիստ նկատողություն», կիրառելու մասին որոշումները, ինչպես նաև աշխատանքային պայմանագրով իրեն վերապահված պարտականություններն առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելը և նախկին ռեկտորի հետ 2024 թվականի հունվարի 3-ից լուծվել է աշխատանքային պայմանագիրը։
Կարդացեք նաև
Հոգաբարձուների խորհուրդը, լինելով բուհի բարձրագույն կառավարման մարմին, իր բոլոր որոշումները կայացրել է կոլեգիալության սկզբունքով՝ քվեարկությամբ։ Վերոհիշյալ բոլոր որոշումները Հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից ընդունվել են 2023 թվականի դեկտեմբերի 28-ի նիստի ընթացքում՝ միաձայն։
Նիստի արձանագրությունը, վերոհիշյալ որոշումները, ինչպես նաև Տիգրան Սիմոնյանին՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրելու մասին որոշումը տեղադրված են մեր ինստիտուտի www.sported.am կայքում։
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ
Իյա, իրոք?
Եթե քպ-ն ուզում է իր թրի տակով չանցնող ռեկտորին պաշտոնից հանի, հոգաբարձուներին ցուցում է տալիս, որ իրար ետևից էդ մարդուն նկատողություն, խիստ նկատողություն տան ու գործից հանեն։ Հարցը նրանում է, որ նկատողության ու խիստ նկատողության հիմքերը հիմնականում շինծու են լինում, որը հատուկ է ուսապարկերի կառավարման ոճին։