Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԾԿՀ նիստում ներառված նախագիծն առնչություն չունի «ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերի 100 տոկոսը ձեռք բերելու վերաբերյալ գործարքի հայտի հետ․ պարզաբանում

Հունվար 15,2024 16:43

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ)  17.01.2024թ-ի նիստի օրակարգում ներառված «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի նկատմամբ հսկողության փոխանցման գործարքի կնքմանը համաձայնության տրամադրումը մերժելու մասին որոշման նախագիծը վերաբերում է «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի (Ընկերություն) կողմից 29.08.2023թ-ին ՀԾԿՀ-ին ներկայացված հսկողության փոխանցման համաձայնության ստացման վերաբերյալ հայտին: Նշված հայտով Ընկերությունը դիմել էր ՀԾԿՀ-ին Ընկերության անուղղակի բաժնետեր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ՀԲԸ-ի (ՄՏՍ) կողմից Ընկերության անմիջական բաժնետեր «ԱՐԱՄԱՅՈ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ԼԻՄԻԹԵԴ» ընկերությունից «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը ձեռք բերելու վերաբերյալ գործարքի կնքմանը համաձայնություն տալու համար:

Նշված գործարքի համաձայնեցման և, հետևաբար, գործարքի կատարման արդյունքում կրճատվելու էր Ընկերության բաժնետիրական շղթան՝ ապահովելով Ընկերության նկատմամբ իրական վերահսկողություն իրականացնող ընկերության՝ ՄՏՍ-ի և «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի միջև առավել արդյունավետ փոխգործակցություն և կորպորատիվ կառավարում: Ըստ էության՝ բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը լինելու էր խմբի ներսում կատարվող փոփոխություն, որի արդյունքում Ընկերությունը շարունակելու էր մնալ ՄՏՍ Խմբի անդամ և շարունակելու էր վերահսկվել ՄՏՍ-ի կողմից: Ինչպես տեղեկացանք ՀԾԿՀ-ի 17.01.2024թ.-ի նիստի օրակարգից, նշված գործարքի կնքմանը համաձայնության տրամադրումը ենթակա է մերժման:

Վերը նկարագրված գործարքը որևէ առնչություն չունի Ընկերության կողմից 03.11.2023թ-ին ՀԾԿՀ-ին ներկայացրած հսկողության փոխանցման համաձայնության ստացման վերաբերյալ մեկ այլ հայտի հետ, որով Ընկերությունը խնդրել է համաձայնեցնել «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության կողմից Ընկերության միակ բաժնետեր «ԱՐԱՄԱՅՈ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ԼԻՄԻԹԵԴ» ընկերությունից «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը ձեռք բերելու վերաբերյալ գործարքի կնքումը: Այս հայտը բավարարվել է ՀԾԿՀ-ի կողմից 15.11.2023թ.-ի թիվ 397-Ա որոշմամբ:

«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031