2023 թվականին թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերի՝ 120 տոկոսով ավել բացահայտումներ կան, քան 2022-ին էր. այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:
Նրա փոխանցմամբ, երեք օր առաջ առանձնապես խոշոր չափի թմրանյութի ներկրման դեպք է բացահայտվել եւ կանխվել. Սյունիքի մարզի 2 քաղաքացի փորձ են արել 13 կգ թմրանյութ ներկրել Հայաստան, որից 5 կգ-ը «կրիստալ», «հաշիշ», «ափիոն» տեսակի:
Վահե Ղազարյանի փոխանցմամբ, թմրանյութի ապօրինի շրջանառությունը տարածված է Երեւանում եւ Երեւանին մոտ գտնվող մարզերում:
Նախարարը այս ուղղությամբ դրական է գնահատում պարեկային ծառայության աշխատանքը:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ