Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Սիմիդյան․ «Ձկնորսներն ուզում են բռնել այնքան ձուկ, ինչքան ուզում են ու երբ ուզում են»

Հունվար 15,2024 16:15

Ձկնագողության դեմ շրջակա միջավայրի նախարարության պայքարը կարծես հաջողության չի հասնում, ձկնորսները չեն ցանկանում օգտվել ձկնորսության քվոտայից։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ասաց, որ 2022-2023 թվականներին 600 տոննա ձկան քվոտա էին սահմանել, որպեսզի ձկան որսը օրինական լինի․«Բայց 2023 -ին քվոտայի տրամադրման թիվը մտահոգության տեղիք է տալիս։ Դեկտեմբերյան իրադարձություններն ու քվոտայի 390 տոննայի չափ օգտվելը ցույց տվեցին, որ ձկնորսներն ուզում են բռնել այնքան ձուկ, ինչքան ուզում են ու երբ ուզում են, անգամ եթե դա կենդանական աշխարհի զարգացմանն ու վերարտադրությանն ուղիղ հարվածում է»։

Նախարարն ասաց, որ դեկտեմբերին մոտ երկու հարյուր ձկնորսի հետ է հանդիպել, առաջարկել միասին քննարկել ու մի բանաձեւ գտնել, որպեսզի որսն օրինական դաշտ բերվի․ «Բայց դեկտեմբերին պետության գործառույթն իրականացվեց՝ ձվադրման փուլում արգելեցինք ձուկ բռնել, քանի որ դա սիգի բնական վերարտադրման վրա կազդեր։ Անհասկանալի է, թե օրինակ ինչո՞ւ մարդիկ օրինական որսի թույլտվությանը չեն դիմում։ Պատասխանն այն է, որ 2022 թվականին ազգային ակադեմիայի գնահատականով՝ Սեւանում եղել է 4700 տոննա սիգ, 2023-ին՝ 3900, այսինքն` օրինական հնարավորությունից՝ քվոտայից չեն օգտվել, բայց ապօրինի որսի ծավալները մեծ են եղել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031