10 միլիոն ծառ տնկելու ծրագիրը նախատեսված միջոցառում էր 2020 թվականի համար, ծրագիրը չկայացավ պատերազմի եւ կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
«Ամբողջ գաղափարը՝ 2020 թվականի 10-րդ ամսվա 10-րդ օրը 10 միլիոն ծառ․․․ Ծրագիրը տասերի խորհուրդ ուներ, դրա համար չենք վերադարձել։ 2024-ին նախատեսել ենք հազար հեկտար անտառ տնկել՝ երեք միլիոն ծառ։ Այսինքն, մենք ոչ միայն 10 միլիոն ծառի ծրագիրն ենք սկսելու, այլ նաեւ կպչողականության։ Անտառապատումն ուղղակի ծառ տնկելու գործընթաց չի լինելու։ Կպչողականության այն մակարդակը, որ ունենք՝ մեզ չի բավարարում, ուստի միջազգային փորձն ենք ուսումնասիրում՝ հասկանալու, թե ավելի արդյունավետ ճանապարհը որն է ավելի մեծ կպչողականություն ապահովելու համար»,-ասաց նախարարը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ