Լրահոս
Օրվա լրահոսը

«Անակնկալ տեղեկացա, որ որպես փաստաբան իմ լիազորությունները դադարեցվել են, ինչն առնվազն ազնիվ չէ». «Գոյ» թատրոնի փաստաբան

Հունվար 15,2024 14:36

«Ես ԿԳՄՍ նախարարությունում հանձնաժողովին եւ փոխնախարարին իրազեկեցի դատարանների որոշումների մասին: Անակնկալ կերպով ինձ ներկայացվեց նորանշանակ պաշտոնակատար Կարեն Սիմոնյանի կողմից ստորագրված եւ կնքված մի փաստաթուղթ, որով «Գոյ» թատրոնը հրաժարվում է որպես փաստաբան իմ ծառայությունների եւ օրինական ներկայացուցիչ լինելու գործընթացից: Մենք սրա վերաբերյալ եւս դատական ատյաններում կփորձենք իրավունքի պաշտպանություն ներկայացնել»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Գոյ» թատրոնի փաստաբան Կարո Ասատրյանը՝ դուրս գալով ԿԳՄՍ նախարարությունից, որի շենքի մոտ ցույց էր անում «Գոյ» թատրոնի անձնակազմը:

Փաստաբանի խոսքով, այն անձը (թատրոնի նախկին տնօրենը-Գ.Հ.), ով իրեն տվել է լիազորություններ, անհիմն, ապօրինի կերպով ազատվել է աշխատանքից. «Եվ հիմա եկել՝ նշանակվել է մի աշխատակից, որը չի գործում «Գոյ» թատրոնի շահերից: Փաստացի նախարարության գործողությունները շարունակելու նպատակով իրավական ժամանակավոր մեխանիզմ են գտել, որով իմ ձեռքերը կապում են: Ուզում եմ ասել, որ հենց նոր, քիչ առաջ տեղեկացա, որ որպես փաստաբան իմ լիազորությունները դադարեցվել են: Կարելի է արձանագրել, որ սա առնվազն ազնիվ չէ…»:

Փաստաբանը նշեց, որ իրավաչափությունը կվիճարկվի դատարանում: Նաեւ արձանագրեց, որ նորանշանակ տնօրենը ուղիղ կատարում է ԿԳՄՍ նախարարության հրահանգները՝ առանց թատրոնի շահերը հաշվի առնելու:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031