Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պետք է հասկանալ, թե զինծառայողը մարտական դիրքում կամ հենակետում ինչո՞ւ է քնում, խնդրի արմատը պետք է գտնել»․ Տիգրան Աբրահամյան

Հունվար 15,2024 14:12

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ բանակում ոչ մարտական պայմաներում մահացություններին։

«Նախ ցավակցում եմ զինծառայողների հարազատներին։ Զինված ուժերում գրանցվող ցանկացած այսպիսի միջադեպ, անկախ նրանից, թե ինչ պատճառահետեւանքային կապ ունի, մեզ համար մեծ ողբերգություն է։ Այս մասով իրավիճակը կարելի է դիտարկել երկու մակարդակում։ Առաջինը բուն քրեական գործերն են եւ այն իրավական գործընթացը, որը պետք է տեղի ունենա, եւ պետք է հստակ լինեն իրավիճակի ողջ տրամաբանությունը եւ հանգամանքները, որպեսզի հստակ հասկանանք, թե որտեղ են խնդիրները»,- ասաց նա։

Տիգրան Աբրահամյան

Ըստ Աբրահամյանի՝ պետք է հասկանալ յուրաքանչյուրի պատասխանատվության չափաբաժինը՝ ռազմաքաղաքական ղեկավարություն, գումարտակ, զորամաս, զորամիավորում։

«Իսկ ինչ վերաբերում է հարցին, որ դեպքերը գրանցվում են, բայց լուծումներ չեն լինում, պետք է հետեւյալն ասել։ Ամբողջ խնդիրն այն է, որ քանի որ բուն պատճառները դուրս չեն բերվում, ըստ այդմ էլ լուծումներ չեն լինում։ Այս դեպքերից մեկի համատեքստում շատ է խոսվում, որ դեպքերը տեղի են ունենում մարտական դիրքերում քնելու եւ դրանից բխող կոնֆլիկտների հետեւանքով։ Սրա կարճ ճանապարհը, որն իշխանությունը տարբեր փուլում արել է, հրամանատարական տարբեր պաշտոններից ազատումներն են։ Մարդկանց ազատումները չեն բերում խնդրի լուծմանը, այսինքն՝ պետք է հասկանալ, թե կոնկրետ զինծառայողը մարտական դիրքում կամ հենակետում ինչո՞ւ է քնում։ Այսինքն՝ մենք կոնֆլիկտը քննարկում ենք որպես հետեւանք, բայց պետք է հասկանալ արմատները եւ փորձել լուծումներ տալ։ Ես այս պահին զինված ուժերում այդ լուծումները չեմ տեսնում, եւ իմ տպավորությամբ իշխանությունը, ինչպես մնացած դեպքերում փորձում է գնալ չոր իրավական գործընթացներով եւ հետագայում չկանխել նման գործընթացները»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ արցախյան պատերազմի «Քնած զինվորը»․ հեղինակ՝ Վաղինակ Ղազարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031