Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնի անձնակազմի՝ ԿԳՄՍ նախարարության մոտ բողոքի ցույցի ժամանակ , «Գոյ» թատրոնի դերասան Սամվել Թոփալյանը լրագրողներին ներկայացրեց ԿԳՄՍ նախարարության՝ իրենց ուղղված ծանուցումը նիստը տեղափոխելու մասին: Դերասանը ցույց տվեց, թե որքան սխալներ են առկա գերատեսչության նամակում:
«Սա նախարարության կողմից մեզ ուղարկված վերջին փաստաթուղթն է: Ես ուզում եմ հարցի ավելի խորքային ու ավելի ողբերգական մասին անդրադառնալ՝ տարրական անգրագիտություն է…»,-ասաց դերասանը՝ լրագրողներին պարզելով գրությունը:
Նրա ձեւակերպմամբ, ցանկացած չարիք ծնվում է տգիտությունից եւ դա ոչ թե զուտ իրենց թատրոնին է վերաբերվում, այլ խոսքն ընդհանրապես արժեքների մասին է. «Իրենք թքած ունեն մեր բացարձակ արժեքի վրա, մեզ վրա, ու սա մենք պետք է հանդուրժե՞նք… Նման կրթությամբ մարդիկ որոշում են կրթության, մշակույթի օջախի կամ դպրոցի ճակատագիր»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Սամվել Թոփալյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից