Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական մամուլը և հատկապես պետական հեռուստաընկերությունը կրկին թիրախավորել են Ռուբեն Վարդանյանին. Տաթևիկ Հայրապետյան

Հունվար 15,2024 13:44

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանական մամուլը և հատկապես պետական «Az TV» հեռուստաընկերությունը կրկին թիրախավորել են Ռուբեն Վարդանյանին։ Կարծես թե Բաքվում ապօրինաբար պահվող Վարդանյանը այդպես էլ հանգիստ չի տալիս Իլհամ Ալիևին։ Ադրբեջանական պետական հեռուստաընկերության կիրակնօրյա թողարկման վերնագիրը նվիրված էր Վարդանյանին։ Ռեպորտաժում խոսվում է BBC-ի ռուսական ծառայության կողմից Վարդանյանի մասին պատրաստված հոդվածի մասին։

Ինչևէ, ակնհայտ է, որ Վարդանյանին Բաքվի բանտում պահելը խնդրահարույց է Իլհամ Ալիևի համար։ Բաց թողնել Ալիևը ևս դժվարանում է, քանի որ անձամբ ինքն է թիրախավորել Վարդանյանին, քանի որ Վարդանյանը իր գործունեությամբ բլոկադայի ժամանակ ճեղքել էր Ադրբեջանի կողմից ստեղծված տեղեկատվական վակուումը և հատկապես արևմտյան մամուլում ակտիվ բարձրաձայնում էր այդ հարցի մասին։

Ակնհայտ է նաև, որ Վարդանյանի ընտանիքն ու ընկերները բարձրացնում է ոչ միայն նրա, այլև Բաքվում պահվող բոլոր գերիների ազատ արձակման հարցը։ Ամեն դեպքում, ըստ իս՝ ճնշումները ու մեդիա հրապարակումներն այս թեմայով պետք է շարունակվեն, հակառակ դեպքում՝ Ադրբեջանը կմտածի, որ կարող է հրապարակային անպատիժ դատավարություններ անել։ Ալիևը պետք է հասկանա, որ ամեն ինչ չէ, որ կարող է անել և մարսել… Դա կարևոր է ոչ միայն Վարդանյանի և Բաքվում ապօրինաբար պահվող մեր այլ հայրենակիցների անվտանգության, այլ նաև Հայաստանի՝ որպես պետության իմիջի համար առհասարակ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031