Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի հատված կա, որ ժողովրդականի կամ վաստակավորի կոչում ստացել է՝ նրանց ձայնը կտրելու, այդ պահին բերանը փակելու համար». Լուսինե Բադալյան

Հունվար 15,2024 13:16

«Ո՞վ, եթե ոչ ես պիտի սրա մասին խոսեմ, որովհետեւ շատ ժողովրդական, վաստակավոր արտիստների առաջին սաղմնային փուլում մասնակցություն եղել է: Մի հատված կա, որ ժողովրդականի կամ վաստակավորի կոչում ստացել է՝ նրանց ձայնը կտրելու, այդ պահին բերանը փակելու համար: Լավ է՝ վաստակավոր, շատ ավելի լուռ մնալու համար՝ ժողովրդական արտիստ»»,- այսօր ԱԺ-ում իր ելույթում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ «ՀՀ պետական պարգեւների եւ կոչումների մասին օրենքում» փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ:

Ինչպես տեղեկացրել ենք, 17 պատվավոր կոչումներ են սահմանված ՀՀ-ում, հիմա որոշել են, որ դրանք մեզ պետք չեն, խաթարում են առողջ մրցակցությունը:

Ըստ Լուսինե Բադալյանի, արվեստը չի սիրում սահմաններ, շատ դժվար է պատկերացնել ԱՄՆ ժողովրդական արտիստ Բիյոնսե կամ Մայքլ Ջեքսոն, Մեծ Բրիտանիայի ժողովրդական արտիստ Ադել եւ այլն: Կինոյի ասպարեզում կա «Օսկար», «Ոսկե գլոբուս», նույնիսկ՝ «Ոսկե ազնվամորի». «Տարբեր տեսակի մրցանակներ են հանձնում: Երաժշտության ասպարեզում կա «Գրեմմի», որը համահունչ է մեր պատկերացրած ժողովրդական արտիստին»:

Նա հարցադրում արեց՝ արդյոք մեր ժողովրդական արտիստները համաշխարհային արվեստի, մշակույթի մեջ իրենց դերն ու նշանակությունն ունեն. «Ձեզ դուր չի գալիս, որ մենք փորձում ենք կոտրել կարծրատիպեր, մարդկանց տալ ազատություններ։ Մեզ էլ դուր չի գալիս, որ դուք անընդհատ փորձում եք այս զարգացում ցանկացող երկրին կցել այդ հին ճիրանները ու թույլ չտալ առաջ գնալ: Արվեստը մեռնում է այն ժամանակ, երբ որ քաղաքականությունը փորձում է իրեն դարձնել իր խամաճիկը»:

Վլադիմիր Վարդանյան

ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ Վիսոցկու թաղմանը շատ ավելի մարդ էր հավաքվել, քան միջազգային օլիմպիադաներին, որովհետեւ մարդն ուներ ժողովրդականություն, թեեւ ուներ զրո պարգեւ ու կոչում՝ պետության հետ ոչ լոյալ լինելու հետ կապված:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031