Լրահոս
Օրվա լրահոսը

35 բենզալցակայաններ ապամոնտաժվել են․ խախտումները վերաբերել են վերգետնյա ռեզերվուարներին, շենքերի եւ բենզալցակայանի միջեւ տարածությանը

Հունվար 15,2024 12:46

Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 2023 թվականի ստուգումներով որոշում է կայացրել 110 բենզագազալցակայանների գործունեությունը դադարեցնել։ Այս 110 օբյեկտներից 35-ն ապամոնտաժվել են, քանի որ դրանք ապօրինի են կառուցվել։ Այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում հայտարարեց քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը (լուսանկարում)։

Նրա ներկայացմամբ՝ բենզալցակայաններում խախտումները հիմնականում վերաբերել են վերգետնյա ռեզերվուարներին, դրանք ճանապարհի երթեւեկելի գոտուց առանձնացված չեն եղել անվտանգության կղզյակով, խախտված է եղել հարեւան բազմաբնակարան շենքերի եւ բենզալցակայանի միջեւ օրենքով սահմանված տարածությունը։

Ըստ Խաչատրյանի՝ անցյալ տարի տեսչական մարմնի 7400 վարչական պատասխանատվության մասին որոշումներով սահմանված տուգանքի չափը գերազանցել է 1,9 մլրդ դրամը։

Տեսչական մարմնի ղեկավար խոսքով՝ անցյալ տարի հանրապետության տարածքում բոլոր խոշոր օբյեկտներում իրականացրել են հրդեհատեխնիկական հետազոտություն, բոլոր այն դեպքերում, տեսչական մարմնի մասնագետները առեւտրի օբյեկտներում հայտնաբերել են խախտումներ, որոնք կարող էին անմիջական վտանգ ներկայացնեին հանրության անվտանգությանը, դրանց գործունեությունը դադարեցնելու մասին որոշումներ են կայացվել․ «Գրեթե բոլոր տնտեսավորողներն իրականցրել են մեծածավալ աշխատանքներ խախտումները վերացնելու ուղղությամբ։ Կրկնակի ուսումնասիրություն է կատարվել, եւ սպառնացող ռիսկը վերացված լինելու դեպքում որոշում է կայացվել այդ օբյեկտների աշխատանքը վերսկսելու մասին»։

Տեսչական մարմնի ղեկավարի վստահեցմամբ՝ այս ամիս բոլոր խոշոր առեւտրի օբյեկտներում նախատեսվում է կրկնակի ուսումնասիրություններ իրականացնել, եթե տեսչական մարմնի նշած խախտումները վերացված չլինեն, ապա այդ օբյեկտների գործունեությունը կդադարեցվի։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031