Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կանոնակարգվում են հարկային և մաքսային ծառայություններում ժամանակավոր թափուր պաշտոններ զբաղեցնելու հետ կապված իրավահարաբերությունները

Հունվար 15,2024 12:20

Օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է հարկային եւ մաքսային ծառայությունների ժամանակավոր թափուր պաշտոնների զբաղեցման ընթացքում առաջացող իրավահարաբերությունները կանոնակարգելու անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Հարկային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը:

Հարկային եւ մաքսային ծառայություններին վերաբերող օրենքներում առաջարկվող լրացումներով հարկային կամ մաքսային ծառայություններում թափուր պաշտոններ առաջանալու դեպքում, երբ չեն լինի համապատասխան պատրաստում անցած եւ հավաստագիր ստացած թեկնածուներ, այդ պաշտոնները կարող են զբաղեցվել տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող, հարկային կամ մաքսային ծառայությունների կադրերի ռեզերվում գտնվող անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով:

Մյուս լրացմամբ առաջարկվում է սահմանել, որ 2024 թվականի հունվարի 1-ից հետո թափուր պաշտոնները զբաղեցնելու համար, եթե չկան պատրաստում անցած եւ հավաստագիր ստացած թեկնածուներ, ապա դրանք կարող են զբաղեցվել այլ անձի հետ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով` մինչեւ օրենքով սահմանված կարգով հարկային, մաքսային ծառայության տվյալ թափուր պաշտոնում նշանակում կատարելը, բայց ոչ ավելի քան մեկ տարի ժամկետով:

Նաեւ սահմանվում է, որ վերոնշյալ հարաբերությունները կարգավորվելու են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:

Հովիկ Աղազարյանը ներկայացրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է Ազգային ժողովի` հունվարի 15-ի հերթական նիստում:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031