Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչքան էլ չսիրեմ «Արարատ» ակումբը, երջանկահիշատակ ընկեր Վիլիկին, Օղակաձեւ այգին պետք է վերականգնվի որպես հանրային այգի. Ավինյան

Հունվար 15,2024 12:16

Երեւանի բազմաթիվ այգիներում են բարեկարգման աշխատանքներ իրականացվում, տասնյակից ավելի շենք, շինություններ դեռ պետք է քանդվեն, որ հանրային տարածքը վերադարձվի երեւանցիներին: Այսօր քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Բայց քանի որ աղմուկն ու քննադատությունն այս օրերին Օղակաձեւ այգու շուրջ էր, Ավինյանը անդրադարձավ նաեւ քննադատողներին. «Բոլոր պսեւդո մասնագետները սկսեցին խոսել այս թեմայի վերաբերյալ, կանաչապատման, բիզնեսի պսեւդո մասնագետներ։ Դեղին մամուլը սկսեց անդրադառնալ այս հարցերին։ Հասանք նույնիսկ այն աստիճանի գնահատականների, թե այստեղ կոռուպցիա կա: Դեռ չեմ տեսել, որ որեւէ ներդրող առաջարկի 8-9 միլիոն դոլար ներդնել կանաչ տարածքների վերականգնման համար ու չպահանջի էական բիզնես կոմպոնենտ: Սա սոցիալական ծրագիր է, յուրաքանչյուր մարդ, որ մի քիչ հասկանում է նման գործընթացներից, պետք է փաստի, որ սա կարեւոր սոցիալական ծրագիր է այն առումով, որ Երեւանում մենք՝ բոլորս, շատ քիչ կհանդիպենք, երբ բիզնես ընկերությունը պատրաստ է որոշակի սոցիալական պատասխանատվություն ստանձնել ու մեծ գումարներ ներդնել հանրային տարածքներ վերականգնելու համար: Նման ծրագրերը միայն ողջունելի են, որովհետեւ ինչքան էլ չսիրեմ «Արարատ» ակումբը ու իմ մանկության հուշերը կապված չլինեն այդ ակումբի հետ, գնդակները, որոնք որ ընկնում էին Գետառը, երջանկահիշատակ ընկեր Վիլիկին, այնուամենայնիվ, Օղակաձեւ այգին միակ հանրային տարածքն է, որ փոքր կենտրոնն ունի եւ այն պետք է վերականգնվի որպես հանրային այգի»:

Քաղաքապետը նկատեց, որ որքան էլ զարմանալի լինի, բայց թենիսի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա Երեւանում ու հենց դա էլ հաշվի առնելով՝ քաղաքապետարանը կորդեգրի նոր քաղաքականություն. «Շինբարեկարգման վարչությանը կլինի հանձնարարական, որ թենիս պարապողների համար, բացի այն, որ «Արարատ» ակումբը կվերակառուցենք, մոտավորապես կրկնակի դրա չափով թենիսի կորտեր պետք է կառուցենք Երեւանում, սա ֆիքսենք որպես հանձնարարական… Իսկ բոլոր մնացածներին, որոնք այսպես ասած, ճանճերի նման հավաքվել էին այս թեմայի շուրջ, որ մի փոքր քաղաքական դիվիդենտներ շահեին, ցավով պետք է նշեմ, որ կարծում եմ՝ դա չի ստացվելու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031