Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծանոթներիցս մեկը ոչ միանշանակ ընկալվող արտիստի անուն տվեց ու ասեց՝ վաստակավորի կոչում տվեք, ըտենց էինք անում միշտ՝ թեման շեղելու համար». Թագուհի Ղազարյան

Հունվար 15,2024 12:08

ԱԺ-ում, ինչպես տեղեկացրել ենք, քննարկում է ծավալվել  «ՀՀ պետական պարգեւների եւ կոչումների մասին օրենքում» փոփոխությունների փաթեթի հետ կապված: Ներկայիս օրենսդրությամբ 17 պատվավոր կոչումներ են սահմանվել: Հիմա գտնում են, որ դրանք պետք չեն, բացասաբար են ազդում բարոյահոգեբանական մթնոլորտի, առողջ մրցակցության վրա:

Արփի Դավոյան

ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանն ասաց, որ նախկինում ինչ-որ հարց լուծելու համար այդ պարգեւները ներդրվել են. «Ժամանակին մարդկանց այս կոչումները տվել են առավելություններ՝ բնակարանային, ճանապարհորդության, ապրելակերպի, աշխատավարձի, կենսաթոշակի, դրա փոխարեն ծառայություն են մատուցել, իրենք պետք է իրենց ճիշտ պահեին երկրի քաղաքականության հետ եւ չշեղվեին որեւէ կերպ: Իսկ հիմա ժողովրդականությունը չափելու տարբեր գործիքներ կան, այնպես չէ, որ մարդկանց չափում են ժողովրդականի կամ վաստակավորի կոչումով, չափում են՝ իրենց տաղանդավոր լինելով: Ճապոնիայում կա «Ազգային հարստություն» կոչումը, որի համար պետք է շատ ծանր վարքագիծ դրսեւորեն, որ արժանանան այդ կոչմանը»:

Թագուհի Ղազարյան

ՔՊ-ական Թագուհի Ղազարյանը իր ելույթում պատմեց դեպք. «2018-ին էր, հետհեղափոխական շրջանը երբ մենք բարձր վարկանիշ ունեինք եւ առաջին մեծ աղմկահարույց իրադարձությունը տոնածառի հետ կապված էր, ապարատում աշխատող բյուրոկրատ ծանոթներիցս մեկը ինձ գրեց՝ արտիստի անուն տվեց ոչ միանշանակ ընկալվող ու ասեց՝ այս արտիստին վաստակավորի կոչում տվեք: Զարմացա, ասեցի՝ խի՞, ի՞նչ կապ ունի այս կոնտեքստի հետ, ասեց՝ դե ըտենց էինք անում միշտ՝ թեման շեղելու համար: Կոչումները միշտ ունեցել են որոշակի քաղաքական նշանակություն, չնայած նրան, որ շատ վաստակավոր մարդիկ են ստացել այդ կոչումները: Արդյոք հեղափոխություն անելու կարիք կա՞ր, որ հասկանայինք, որ օրինակ Երվանդ Մանարյանը ժողովրդական արտիստ է: Նա իր կոչումը ստացել է 2018-ի դեկտեմբերին, նրա չստանալն էլ քաղաքական կոնտեքստ է ունեցել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031