Լրահոս
Օրվա լրահոսը

«Տպավորություն ունենք, որ նախագծի հեղինակները նպատակ են դրել արմատական բարեփոխումների փոխարեն իրականացնել ձևական փոխատեղումներ». Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիա

Հունվար 15,2024 12:04

«Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիա» նախաձեռնությունը (Panarmenian Federation of Film Producers I Initiative), դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը «Հայաստանի ազգային կինոյի «Հայֆիլմ» հիմնադրամ»-ի վերակազմավորելու և կանոնադրությունը հաստատելու մասին Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի հանրային քննարկման համար նախատեսված ժամկետը երկարաձգելու առաջարկով։

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին
15 հունվարի 2024թ.

ԴԻՄՈՒՄ

«Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիա» (ՖԱՀՖ) նախաձեռնությունը ողջունում է «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում» ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը «Հայաստանի ազգային կինոյի «Հայֆիլմ» հիմնադրամ»-ի վերակազմավորելու և կանոնադրությունը հաստատելու մասին Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի հրապարակումը։

Մեզ համար կարևոր է, որ վերջապես ուրվագծվում է մոտ երեք տարի առաջ, «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-302-Ն օրենքի կիրարկումը։

Միևնույն ժամանակ, տարակուսանք է առաջացնում, որ Նախագծի հանրային քննարկման, առաջարկների ներկայացման համար նախագծի հեղինակները նախատեսել են ընդամենը 15 օր՝ հունվարի 11-ից 27-ը։

Այս ժամկետի սղությունը ընդգծվում է նրանով, որ հունվար ամսին ոլորտի առաջատար մասնագետները, մասնավորապես ՖԱՀՖ խորհրդի անդամները, պատրաստվում են կինոաշխարհում տարվա առաջին կարևոր միջոցառմանը՝ Բեռլինալեին և Եվրոպական կինոշուկային (փետրվարի 15-24)։ Հաշվի առնելով Եվրոպական կինոշուկային պատրաստվելու աշխատանքների ահռելի ծավալը, նախագծի հանրային քննարկման և առաջարկների համար նախատեսված կարճ ժամկետում բովանդակային առաջարկների ներկայացումը անհնարին է դառնում։

Հրապարակված նախագծի առաջացրած հարցերը բազմաթիվ են, իսկ դրանց քննարկման համար առաջարկվող ժամկետը՝ չափազանց կարճ, ինչն առաջացնում է մտահոգություն, որ ՀՀ ԿԳՄՍՆ-ը կինոյի պետական կառավարման ոլորտում անհրաժեշտ խորքային, արմատական բարեփոխումների փոխարեն ցանկանում է բավարարվել ֆորմալ իրավա-կազմակերպական փոփոխությամբ։ Պահպանվում են նույն կառավարիչները և կառավարման եղանակը, ինչի արդյունքը պետական աջակցություն ստացած տասնյակ անավարտ ֆիլմերի առկայությունն է, համաշխարհային կինոշուկայից և բարձրակարգ կինոփառատոներից Հայաստանը ներկայացնող կինոռեժիսորների ֆիլմերի բացակայությունն ու ժամանակակից հայկական կինոյի վիճակագրության չգոյությունը։

Մեր բովանդակային առաջարկները հանրային քննարկման առարկա դարձնելու համար, ՖԱՀՖ-ն առաջարկում է երկարացնել նախագծի քննարկման ժամկետը առնվազն 45 օրով՝ մինչև մարտի 15-ը։

Հակառակ դեպքում, տպավորություն է ստեղծվում, որ նախագծի հեղինակները նպատակ են դրել արմատական բարեփոխումների փոխարեն իրականացնել ձևական փոխատեղումներ, իսկ մասնագիտական, բովանդակալից հանրային քննարկման փոխարեն ստեղծել հրապարակայնության իմիտացիա։

«Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիա»

Խորհրդի անդամներ՝
Սաթիկ Ստեփանյան, կինոճարտարագետ
Արամ Մանուկյան, կինոռեժիսոր, պրոդյուսեր
Կարեն Ծատուրյան, կինոպրոդյուսեր
Լիլիթ Գասպարյան, կինոռեժսոր, պրոդյուսեր
Հովհաննես Գալստյան, կինոռեժիսոր, պրոդյուսեր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031