Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավիճակն ապակայունացնելու փոխարեն ավելի լավ է օգնել խաղաղության հաստատմանը»․ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանի արձագանքը Le Figaro-ի հոդվածին

Հունվար 15,2024 10:52

«Ազատություն». «Մեր տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու փոխարեն ավելի լավ է օգնել խաղաղության հաստատմանը», – X-ի իր էջում գրել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան՝ արձագանքելով ֆրանսիական Le Figaro թերթում հրապարակված «Բաքվի կողմից Ֆրանսիային վարկաբեկելու նպատակով լայնածավալ հարձակում» վերտառությամբ հոդվածին։

«Դուք շարունակում եք գործել այնպես, կարծես չգիտեք, որ Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքի մաս։ Տարածաշրջանում երկար ժամանակ անց առաջին անգամ հնարավոր է արդար և կայուն խաղաղություն։ Աշխարհին ճշմարտություն է պետք, ոչ թե կեղծ պատմություններ»,- գրել է Աբդուլաևան։

Le Figaro-ն, մասնավորապես, գրել է, որ կովկասյան երկիրն՝ ավտոկրատ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, մեծացնում է իր տեղեկատվական մանիպուլյացիաները՝ վարկաբեկելու Փարիզի հեղինակությունը, որը նա չի կարողանում ընդունել հայերին աջակցելու համար:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031