Ծննդով դավիթբեկցի, Եվրոպայի չեմպիոն Սարգիս Մելքումյանը նվաճել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBF վարկածով եվրոպական գոտու մրցաշարի տիտղոսը 66 կգ քաշային կարգում։
Հունվարի 14-ին Ռուսաստանի դաշնության՝ Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցած MMA (խառը մարտարվեստ) մենամարտում Սարգիս Մելքումյանը հաղթել է ազգությամբ չեչեն Ռոման Զայնուլինին՝ դառնալով WBF վարկածով Եվրոպայի չեմպիոն:
«Հաղթանակս նվիրում եմ Հայաստանի զինվորներին, էն հերոս տղերքի, ովքեր հիմա սահմաններն են պահում, Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսներին: Շնորհակալ եմ, որ հավատացել և քաջալերել եք ինձ, Աստված բոլորիս օգնական…», – ասել է Սարգիսը:
Ռոզա ԱՄԻՐՋԱՆՅԱՆ