Հունվարի 14-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Դավոսում անցկացվող Ազգային անվտանգության հարցերով խորհրդականների 4-րդ հանդիպմանը երկկողմ հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենի հետ:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների և այդ հարաբերությունների օրակարգն առավել զարգացնելու հարցեր:
Կողմերը նաև մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքի վերաբերյալ:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ