Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքից հեռացել է նախկին փոխնախարար Գագիկ Թադևոսյանը

Հունվար 14,2024 17:25

Հունվարի 13-ին մահացել է նախկին փոխնախարար, 50 օրենքների համահեղինակ Գագիկ Թադևոսյանը: Նրա մոտ գրանցվել է սրտի կանգ։

Գագիկ Թադևոսյանի ընդունած գլխավոր օենքներից մեկն է «Սևանա լճի մասին» օրենքը։

Կենսագրություն`

Ծնվել է 1950 թվականի հունիսի 29-ին։

1967-1973 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտի՝ էներգետիկայի ֆակուլտետը՝ «էլեկտրական կայաններ» մասնագիտացմամբ։ Ստացել է Ինժեներ-էլեկտրիկի որակավորում։

1997-1999 թվականներին եղել է «Երևանշին» ԲԲԸ խորհրդի նախագահ։

1999 թվականի մայիսի 30-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի, 2-րդ գումարման պատգամավոր՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության համամասնական ընտրացուցակով։

1999 թվականի հունիսի 11-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ ՀԿԿ խմբակցության անդամ։

2001-2003 թվականներին եղել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հայցորդ։ Տեխնիկական գիտությունների թեկնածու «Երկրաբնապահպանություն» մասնագիտությամբ (2003)։

2004-2007 թվականներին եղել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի օրգանական սինթեզի և ճարտարագիտական բնապահպանության դեպարտամենտի ասիստենտ, այնուհետև՝ դասախոս։

2003 թվականից ՝ «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ։

2013 թվականից՝ Երևանի Հյուսիսային համալսարանի դասախոս։

2014 թվականի օգոստոսի 5-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031