ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են․
Հունվարի 13-ին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ:
Փրկարարները, համագործակցելով ՊՆ և ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ սաստիկ բքի և մառախուղի պայմաններում, լեռնային դժվարանցանելի գոտում ձեռնարկել են որոնողափրկարարական ծավալուն աշխատանքներ։
Հունվարի 14-ին, ժամը 14։20-ի սահմաններում Ցղունի գյուղի վարչական տարածքում ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառաող Բենիամին Մանուչարյանի դին (ծնված 2003 թ․)։
Կարդացեք նաև
Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Խորը վշտով տեղեկացնում եմ, որ ձնահյուսի տակից այսօր հայտնաբերվել է Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի սիրելի զավակ Բենիամին Մանուչարյանի դին։
Բենիամինը երեկ պետք է զորացրվեր, սակայն…
Ցավակցում եմ զինվորի ընտանիքի անդամներին, հարազատներին։
Ուժ ու տոկունություն Ձեզ։