Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ նույնիսկ ծակ նասկի չեն ունեցել աշխատանքի անցնելիս, բայց մեկ տարվա ընթացքում բավականին ունեցվածք են ձեռք բերել». Արթուր Չախոյան

Հունվար 14,2024 12:40

Բլոգեր Արթուր Չախոյանը պնդում է, որ ամիսներ առաջ Աջափնյակ վարչական շրջանում կատարված անորակ բարեկարգման շինաշխատանքների մասին հաղորդում է ներկայացրել Ոստիկանություն, բայց հաղորդման հիման վրա քրեական վարույթ չի նախաձեռնվել:

«Ոստիկանը դեպքի վայրում է եղել, ահազանգը ինձնից ստացել է, բայց հաղորդմանը ընթացք չի տրվել: Հետո դիմեցի Պետական վերահսկողական ծառայություն, ներկայացրած փաստերս այնպիսի անհերքելի էին, որ Պետական վերահսկողական  ծառայությունը նույնիսկ ստուգում չիրականացրեց՝ հաշվի առնելով դիմումում իմ կողմից մատնանշված հստակ փաստերը, որոնք արդեն իսկ վկայում էին կատարված առերևույթ հանցագործության կամ հանցագործությունների մասին։

Իսկ ինչ արեց պետական վերահսկողական ծառայությունը, պարզապես ինձ առաջարկեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-175-րդ հոդվածների կարգով հանցանքի մասին հաղորդում ներկայացնել ՀՀ ոստիկանություն կամ համապատասխան իրավասություն ունեցող այլ մարմին։ Այսինքն՝ մեկը մյուսի վրա գցեցին, ոչինչ չարեցին: Դուրս եկավ, որ ես Վերահսկողական ծառայության աշխատանքն էլ արեցի՝ վերահսկեցի, հայտնաբերեցի, բայց իրավապահ համակարգը ընթացք չի տալիս: Արդեն անիմաստ է, եթե ես նորից հանցագործության մասին հաղորդում տամ, եթե ահազանգը տվել եմ, եթե ընթացք չեն տալիս, ՊՎԾ-ն ասում է՝ այո, հանցակազմ կա, բայց էլի ընթացք չեն տալիս, ես բլոգեր եմ, դրանից ավելին ինչ կարող եմ անել: Այս ամենից եզրահանգել եմ, որ ամեն ինչից էլ վերեւներում տեղյակ են, էդ անորակ աշխատանքից էլ են տեղյակ, որովհետեւ բազմիցս գրություններ եմ ուղարկել քաղաքապետարան, Նիկոլ Փաշինյանին: Իմ տեսանյութերում անդրադարձել եմ այն մարդկանց, որոնք նույնիսկ ծակ նասկի չեն ունեցել աշխատանքի անցնելիս, բայց մեկ տարվա ընթացքում արդեն բավականին ունեցվածք են ձեռք բերել: Եթե այդ ամեն ինչը չի հովանավորվում, ու այդ անորակ աշխատանքն ընդունվում է, կասկածներս հաստատվում են, որ ատկատներ կան ու բարձր մակարդակի հովանավորչություն»,-ասաց Չախոյանը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031