Հունվարի 13-ին Գավառ քաղաքում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիստին մասնակցել են Կուսակցության Գեղարքունիքի մարզի Տարածքային կազմակերպությունների անդամները, մարզպետը,պատգամավորներ և Կուսակցության վարչության անդամներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել կուսակցականների հարցերին։ Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել է․
«Ո՞րն է հայրենասիրության մոդելը։ Ես և կառավարության անդամներն այդ հարցով շատ մեծ սթրեսի մեջ ենք։
Կարդացեք նաև
Մենք կառուցում ենք դպրոցներ և մարզադահլիճներ, թվում է, թե ինչ հայրենասիրական ծրագրի մեջ ենք։ Բայց երբ գնում ենք ու բախվում ենք իրականությանը, տեսնում ենք, որ այն մեր պատկերացումներից կտրված է։
Էլի վերադառնում ենք հայրենասիրության մոդելի հարցին։ Հարց է ծագում, որ մարդիկ, ովքեր այդ աշխատանքը անում են և միշտ չի, որ լավ է ստացվում, հայրենասե՞ր չեն։ Ես ոչ մի կասկած չունեմ այդ մարդկանց հայրենասիրության մեջ»,- նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով, մեր հավաքական ընկալման մեջ հայրենասիրություն հասկացությունը դեֆորմացվել է․ «Շատ հաճախ հայրենասիրությունը հասկանում ենք այն, որ ոտքի ենք կանգնում սեղանի շուրջ, կենաց խմում և հետո գնում ենք անում մեր աշխատանքը։ Եվ մեր մոտ հարց չի ծագում, թե ինչ որակով ենք անում այդ աշխատանքը, այստեղ է ֆունդամենտալ պրոբլեմը, ինձնից սկսած, շինարարով ավարտած։ Վերջերս «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության ժամանակ մի միտք հնչեց, որ հայրենասիրությունը պրոֆեսիոնալիզմն է, դա ինձ շատ դուր եկավ»։